
Ռուսաստանը կոչ է արել անհապաղ վերացնել Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ` Մոսկվան հանդես է գալիս Իրանի դեմ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի սահմանած պատժամիջոցների անհապաղ վերացման օգտին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը.
«(Իրանի ու «Վեցնյակի») Փաստաթղթում խոսք է գնում նաև Իրանի դեմ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի միակողմանի պատժամիջոցների նաև: Միակողմանի պատժամիջոցները լեգիտիմ չեն, դրանք պետք է չեղյալ հայտարարվեն անհապաղ, առաջնահերթ կարգով»:
Ավելի վաղ Ռյաբկովը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է Իրանին մատակարարել միջուկային զենք ու հետ վերցնել վերամշակված վառելիքը: