Չինաստանը ռազմական նպատակներով արհեստական կղզիներ է կառուցում Հարավ-Չինական ծովում
BBC-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի ծովակալ Հարի Հարիսը հայտարարել է, որ Պեկինը սկսել է վիճելի Սպրատլի կղզիների շրջանում ստեղծել արհեստական կղզիներ, որոնք կարող են պոտենցիալ առումով օգտագործվել որպես ռազմական ենթակառուցվածքներ, օրինակ՝ թռիչքուղի կառուցելու համար:
Չինաստանը ներկա փուլում ավազի ու բետոնի օգնությամբ Սպրատլի կղզիների շրջանում ստեղծել է ավելի քան 1.5 քառակուսի կիլոմետր ցամաք: Այդ կղզիների նկատմամաբ իրենց ինքնիշխանության մասին հայտարարել են նաև Բրունեյը, Վիետնամը, Մալայզիան, Թայվանն ու Ֆիլիպինները:
Չինաստանը վերջին մեկ ամսում Սպրատլի կղզիների շրջանում փաստացիորեն կառուցել է ավազե վիթխարի պատ: Ծովակալ Հարիսն ընդգծել է, որ տվյալ շինարարությունը հարուցում է լուրջ հարցեր չինական կողմի իրական մտադրությունների վերաբերյալ, և որ Պեկինի պահվածքը բավական սադրիչ է թվում:
Չինաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Խուա Չունինն իր հերթին հայտարարել է, որ Չինաստանի գործողություններն ընդհանուր առմամբ արդարացված են, և որ դրանք ուղղված են Սպրատլի կղզիներում բնակվող անձանց պայմանները բարելավելուն: