Մարգվելաշվիլին խոստովանել է, որ ցանկացել է հրաժարական տալ
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին խոստովանել է, ո րպատրաստ է եղել հրաժարական տալ իր վրա գործադրված ճնշման պատճառով.
«Որոշակի ժամանակ ես պատրաստ էի հրաժարական տալ: Ինձ վրա արդեն մեկ տարի է, ինչ ճնշում է գործադրվում, և դա կուլիսային գործընթաց չէ: Դա բաց քննադատություն է իմ հասցեին, սակայն ներկայումս ես հանգիստ եմ նայում դրան:
Քաղաքական գործիչների հայտարարությունները հաճախ անցնում են չափը, և նրանք բավական ցավագին են վերաբերվում իմ հայտարարություններին, մինչդեռ ես բոլորի նախագահն եմ, և ոչ թե մեկ կուսակցության»:
Վերջին շրջանում սրվել են Վրաստանի նախագահի ու կառավարության փոխհարաբերությունները, ինչի վառ վկայությունը դարձավ երեկ Վրաստանի խորհրդարանում Մարգվելաշվիլու կողմից տարեկան զեկույցով հանդես գալը:
Խորհրդարանի նիստերի դահլիճում ներկա չի գտնվել Վրաստանի կառավարության որևէ ներկայացուցիչ: Վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին հայտարարել է, որ նախընտրում է նախագահի ելույթը դիտել տանը՝ հեռուստացույցի առջև: