Ես Քիմ Քարդաշյանի 13-րդ զարմիկն եմ. Դևիդ Քեմերոն
Heat պարբերականին տված հարցազրույցի ժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը խոստովանել է, որ հեռուստաաստղ ու մոդել Քիմ Քարդաշյանն իր ազգականն է:
Երբ լրագրողուհին Քեմերոնին հարցրել է, թե արդյոք դիտե՞լ է «Քարդաշյանների ընտանիքը» շոուն, քաղաքական գործիչը տվել է բացասական պատասխան, սակայն նշել է, որ Քիմ Քարդաշյանի 13-րդ զարմիկն է:
Երբ Քեմերոնին հարցրել են, թե արդյոք չի ցանկանո՞ւմ վերականգնել Քարդաշյանների ընտանիքի հետ կապերը, նա ժպտացել է և հայտարարել է, որ դեռ չունի նման պլաններ: geni.com ծագումնաբանական կայքի տվյալների համաձայն՝ Քարդաշյանի ու Քեմերոնի ընդհանուր նախահայրը ոմն Ուիլյամ Սպենսորն է, ով ծնվել է 1555 թվականին:
Քեմերոնը պատմել է, որ մեծապես վախենում է առնետներից՝ հիշելով, որ 2011 թվականին կեսգիշերին խոհանոցում հայտնաբերել է առնետ, ինչից հետո որոշել է Դաունինգ սթրիթում գտնվող իր նստավայրում պահել կատու՝ առնետների դեմ պայքարի համար: Քեմերոնն ընդգծել է, որ ընդհանրապես չի վախենում սարդերից: