«Վեցյակի» ու Իրանի միջև ձեռք է բերվել սկզբունքային պայմանավորվածություն. Լավրով

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ով Լոզանում մասնակցում է Իրանի ու «Վեցյակի» միջև «միջուկային» բանակցություններին, հայտարարել է, որ այդ խնդրի առանցքային բոլոր հարցերի շուրջ նախարարների մակարդակով ձեռք է բերվել սկզբունքային պայմանավորվածություն:

Լավրովը մանրամասնել է, որ պայմանավորվածությունը նախատեսում է համապարփակ մոտեցում՝ ներառյալ ԱԷՄԳ-ի գծով Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթը ստուգելն ու ներառյալ Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների վերացումը:

Լավրովն ընդգծել է, որ նախորդ տարվա նոյեմբերին որոշման քաղաքական շրջանակներ ձևավորելու ստանձնած պարտավորությունների առանցքային բոլոր ասպեկտներն իրագործվել են: «Վեցյակի» ու Իրանի փորձագետները մինչև հունիսի վերջ կմշակեն տեխնիկական դետալները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930