Բաժիններ՝

Հայաստանում շրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսների, պարագրիպի հարուցիչները, կորոնավիրուսային հիվանդության հարուցիչներ, նաև գրիպի A տեսակի վիրուս. ԱՆ

Սուր շնչառական վարակներն ակտիվ փուլում են: Շրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսների, պարագրիպի հարուցիչները, կորոնավիրուսային հիվանդության հարուցիչներ, նաև գրիպի A տեսակի (H3N2) վիրուսը: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:

Սուր շնչառական վարակներով և գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև բարդություններից խուսափելու նպատակով՝ ԿՐԿԻՆ հիշեցնում և հորդորում ենք. պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով պոլիկլինիկա/ամբուլատորիա։

Գրիպի դեմ պատվաստումը՝

Նվազեցնում է գրիպով հիվանդանալու հավանականությունը,

Կանխարգելում է հիվանդության բարդությունները:

Միաժամանակ.

Եթե հիվանդ եք, մնացե՛ք տանը

Հնարավորինս շա՛տ հեղուկներ օգտագործեք

Հաճախակի՛ օդափոխեք փակ տարածքները

Պահպանե՛ք հազի ու փռշտալու կանոնները

Մի՛ զբաղվեք ինքնաբուժմամբ

Անհարկի մի՛ օգտագործեք հակաբիոտիկներ

Հագնվե՛ք եղանակին համահունչ

Հետևե՛ք անձնական հիգիենային:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031