Բաժիններ՝

Արցախում պարգևատրել են զինծառայողներին

2015 թվականի մարտ ամսում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանի տարբեր ուղղություններով հակառակորդի հարձակումները հետ մղելու եւ նրան արժանի հակահարված տալու, մարտական գործողությունների ժամանակ անձնական արիություն ու քաջություն ցուցաբերելու համար Պաշտպանության բանակի մի խումբ զինծառայողներ  պարգեւատրվել են պետական պարգեւներով, այդ թվում` «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով` 1 հոգի,  «Արիության համար» մեդալով` 19 հոգի, «Մարտական ծառայություն» մեդալով՝ 26 հոգի: 22 զինծառայողի հանձնվել են արժեքավոր նվերներ:

Հայրենիքի պաշտպաններին ուղղված իր խոսքում նախագահ Սահակյանն ընդգծել է, որ մեր զինվորները ցուցաբերել են մեծ հայրենասիրություն եւ բարձր պրոֆեսիոնալիզմ՝ հերթական անգամ ապացուցելով, որ հայրենիքի սահմանները անսասան են, եւ մեր երկրի անկախության ու անվտանգության դեմ ուղղված հակառակորդի ցանկացած գործողություն դատապարտված է ձախողման:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031