ԵՏՄ-ն պրոյեկտ է` ուղղված Ռուսաստանից խաղաղ «ամուսնալուծությանը». ղազախ փորձագետ
«Ղազախստանը Ղարաբաղյան պատերազմի վերսկսման դեպքում չի աջակցի Հայաստանին»,- այս մասին «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած մամլո ասուլիսի ընթացքում հայտարարել է ղազախստանցի փորձագետ Այդոս Սարիմը` պատասխանելով 168.am-ի հարցին, թե Ղազախստանը, լինելով ՀԱՊԿ, ԵՏՄ անդամ, կարո՞ղ է արդյոք ակնկալել աջակցություն Ղազախստանից ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար: Նա նշեց, որ խիստ կասկածում է:
«Եթե Աստված չանի, պատերազմ սկսվի Ղարաբաղում, ապա նույնիսկ ՀԱՊԿ-ի շրջանակում մեր բանակը չի օգնի Ձեր բանակին: Շարքային ղազախները ավելի շուտ կդառնան կամավորներ Աdրբեջանում»,- նշեց նա:
Այդոս Սարիմi խոսքով` Աdրբեջանն ու Ղազախստանը եղբայրական երկրներեն, որոնք հանդիսանում են ռազմավարական գործընկերներ, որն արտացոլված է բազում փաստաթղթերում: «Մեզ կապում են բազում ընդհանուր տնտեսական, քաղաքական և մշակութային պրոյեկտներ: Ենթադրում եմ, որ ժամանակի ընթացքում այդ համագործակցությունը կբարձրանա ռազմա-քաղաքական համագործակցության մակարդակի: Ծայրահեղ դեպքում նման միությունը կարող է ավելի արդյունավետ և պատասխանատու լինել, քան մեր անցողիկ պարտավորությունները ՀԱՊԿ-ի շրջանակում»,- նշեց նա:
Մեկ այլ լրագրողի հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ԵՏՄ-ի քաղաքական հեռանկարները և ընդլայնման հնարավորությունները, Սարիմը պատասխանեց, թե պետք է փոքր ինչ իրատեսորեն մոտենալ հարցին: Նրա համոզմամբ, իրապես լուրջ երկրները չեն փորձի միանալ ԵՏՄ-ին:
«Կարող են խաղալ, կարող են խնդրել վարկեր, լուծել խնդիրները, բայց չեն գնա: Այնպես որ՝ մի սպասեք շատ ավելին ԵՏՄ-ից ու ավելի մեծ ԵՏՄ: Այդ պրոյեկտը շուտով կմահանա»,- նման տեսակետ հայտնեց նա:
Այդոս Սարիմն ասաց, որ Ղազախստանն ու Ռուսաստանը երկրներ են, որոնք կարող են համագործակցել, արդյունավետ առևտրային հարաբերություններ ունենալ առանց «ինտեգրացիոն» ներկայիս ձևաչափերի:
«Իրական ինտեգրացիայի համար մենք դեռ պատրաստ չենք, չենք հասունացել: Հատկապես Ռուսաստանը: Միգուցե պետք է անցնի հավելյալ 10-20 տարի, փոխվի քաղաքական գործիչների, մարդկանց 1-2 սերունդ: Իսկ ներկայիս ՄՄ-ն, ԵՏՄ-ն մեռելածին պրոյեկտներ են: Ավելի հեշտ ձևակերպմամբ, պրոյեկտներ են, որոնք ուղղված են Ռուսաստանի հետ խաղաղ ամուսնալուծությանը, ռուսական իմպերիայից բաժանմանը, քանի որ իրականում երկու եղանակ կա դա անելու համար` առճակատում կամ խաղաղ: Առաջին ճանապարհն ընտրեցին Վրաստանն ու Ուկրաինան: Երկրորդը` մենք բոլորս: Ծայրահեղ դեպքում դեռևս գոնե մինչ այս պահը»,- պարզաբանեց ղազախ վերլուծաբանը:
Մեկ այլ դիտարկմանը, թե ԵՏՄ-ն Նուրսուլթան Նազարբաևի գաղափարը չէ՞ր, փորձագետն ասաց, թե Նազարբաևն ակտիվ, մտածող մարդ է: «Եթե կարդաք նրա բոլոր աշխատությունները ապա դրանցում կգտնեք ոչ միայն այդ գաղափարը: Շատ են եղել նման մտքերը, ինչո՞ւ եք կարծում, թե հենց այդ գաղափարն էր ամենալավը: Այս տարի այն մարդկանց թիվը, որոնք հավատում էին ՄՄ-ին և ԵՏՄ-ին ավելի պակասեցին: Հաջորդ տարի ավելի կպակասեն: Սա ես չեմ հորինում: Այդպիսին է ուտոպիական ավտորիտար պրոյեկտների զարգացման ուղին, որը կառուցվել է առանց հանրային կարծիքը հաշվի առնելու: Կարող եք կարդալ Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի պատմությունը: Ծիծաղելի և տխուր ընթերցանություն է, ասեմ ձեզ»,- նկատեց Այդոս Սարիմը: