ՀՀ արտաքին առևտուրը 1/3-ով կրճատվել է
ՀՀ արտաքին առևտուրը շարունակում է կտրուկ անկումը։ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունն այսօր հրապարակել է 2015 թվականի հունվար-փետրվար ամիսների նախնական մակրոտնտեսական ցուցանիշները, որոնց համաձայն՝ ՀՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալը նախորդ տարվա հունվար-փետրվարի համեմատ նվազել է 27.7%-ով և կազմել 592.5 միլիոն դոլար։
Այդ թվում, արտահանման ծավալը տարվա առաջին երկու ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կրճատվել է 25.2%-ով և կազմել 163.1 միլիոն դրամ։ Փետրվարի ցուցանիշը նախորդ տարվա փետրվարից ցածր է 27.9%-ով։
Ներմուծման ծավալը 2015 թվականի հունվար-փետրվարին կազմել է 429.4 միլիոն դոլար՝ 28.6 տոկոսով ավելի քիչ, քան 2015 թվականի հունվար-փետրվարին։