Ժողովրդական դեղատոմս՝ վիտիլիգոյի դեմ

Վիտիլիգոն ձեռքբերովի քրոնիկական հիվանդություն է: Վիտիլիգոյի ավելի ցայտուն ախտանիշը մաշկի դեպիգմենտացիան է` արտահայտված սպիտակ բծերով, որոնք հակված են աճելու, ավելի մեծանալու:

Մինչ օրս այս հիվանդության առաջացման պատճառները լավ ուսումնասիրված չեն, սակայն արված բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այն վարակիչ չէ ու շրջապատի համար անվնաս է: Վիտիլիգոն ավելի շատ ժառանգական նախատրամադրվածություն ունի, բայց՝ ոչ միայն:

«Վիտիլիգո» արտահայտությունը կազմված է լատիներեն vitium՝ արատ բառից ու igo ածանցից, որը թարգմանվում է` արատավոր հիվանդություն: Վիտիլիգոն հստակ հիշեցնում է օրգանիզմում առկա լուրջ խախտումների մասին: Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ այս հիվանդությունն աուտոիմունային է, ինչը նշանակում է, որ հաճախ իմունային համակարգում որոշակի անհարթություններ են տեղի ունենում` այն սխալմամբ սեփական օրգանիզմի բջիջներն ընդունում է՝ որպես օտար բջիջներ, և սկսում դրանց որսը: Հայտնի է մոտ 80 տեսակի աուտոիմունային հիվանդություն: Դրանց թվին են պատկանում նաև առաջին տեսակի շաքարային դիաբետը, Կրոնի հիվանդությունը, հեպատիտի մի քանի տեսակներ, ռևմատոիդ արթրիտը, կարմիր գայլախտը, փսորիազը:

Չնայած ասում են, որ վիտիլիգոյի դեմ բուժում չկա, այնուամենայնիվ, timefornaturalhealthcare.com-ը ներկայացրել է ժողովրդական բժշկության մի բաղադրատոմս, որը կարող է օգնել՝ առնվազն մեղմացնելով այս հիվանդության ազդեցությունը:

Կարդացեք նաև

Դեղատոմսը պատրաստելու համար ձեզանից կպահանջվի

Թահինը կամ քունջութի մածուկը քունջութի աղալուց ստացված մածուկ է։ Սովորաբար կեղևազրկված և բոված քունջութից է պատրաստվում։ Թահինն օգտագործվում է միջին արևելյան, հյուսիս-աֆրիկյան, հունական և թուրքական խոհանոցներում:

Պատրաստման եղանակը

Լվացեք կիտրոնները և տեղավորեք տարայի մեջ, վրան թահին լցրեք: Մաքուր թանզիֆով (марля) ծածկեք տարան և թելով կապեք: Տարան 15 օրով թողեք մութ տեղում:

Օգտագործման եղանակը

Ստացված թուրմը խմեք օրական 3 անգամ՝ 1ճ/գ, ուտելուց 1 ժամ առաջ: 2-3 ամիս անց կնկատեք տարբերությունը:

Աղբյուրը՝ http://www.timefornaturalhealthcare.com/folk-remedy-against-vitiligo/

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս