Բաժիններ՝

Վիլնյուսի օդանավակայանը վերսկսել է աշխատանքը Բելառուսի կողմից երկրի օդային տարածքը խախտելուց հետո

Վիլնյուսի միջազգային օդանավակայանը, որը հոկտեմբերի 26-ի գիշերը դադարեցրել էր աշխատանքն օդային տարածքում օդերևութաբանական զոնդերի հայտնվելու պատճառով, վերսկսել է աշխատանքները։

Այս մասին հայտնել են օդանավակայանից։Ինչպես հաղորդում է Reuters-ը, Լիտվայի իշխանությունները մեղադրում են Բելառուսին՝ սահմանից այն կողմ մաքսանենգ ծխախոտներ տեղափոխելու, երկրի օդային տարածքը խախտելու համար։ Հոկտեմբերի 26-ի գիշերը գրանցված դեպքը չորրորդն է այս շաբաթվա ընթացքում։

Կատարվածի հետևանքով Լիտվան փակել է Բելառուսի հետ ցամաքային սահմանը։ Դրա բացման հետ կապված որոշում պետք է ընդունի երկրի Ազգային անվտանգության հանձնաժողովը։  

Այս ընթացքում օդանավակայանի աշխատանքների դադարեցումից տուժել է 150 չվերթ և 15 հազար ուղևոր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս