
Լատվիան իր տարածքի մոտ ֆիքսել է ռուսական մարտական ինքնաթիռներ ու սուզանավեր

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի օդային ոստիկանության պարեկը երեկ Բալթիկ ծովում ֆիքսել է ռուսական մարտական ինքնաթիռներ: Այս մասին նշված է Լատվիայի զինված ուժերի տարածած հաղորդագրությունում:
Դրանում նշված է, որ դրանից հետո օդ են բարձրացվել բալթյան օդային ոստիկանության «Թայֆուն» կործանիչները՝ «որսալու» համար ռուսական մարտական ինքնաթիռները:
Հաղորդագրության համաձայն՝ բալթյան օդային տիրույթում հայտնվել է ռուսական 7 ինքնաթիռ. 4 հատ Су-27, 2 հատ Ан-26 և 1 հատ Ан-12: Բացի այդ, հաղորդվում է, որ Լատվիայի տարածքային ջրերից 30 ծովային մղոն հեռավորության վրա հայտնվել են Ռուսաստանի ռազմածովային ուժերի 3 սուզանավեր, օժանդակ և հիդրոգրաֆիկական նավեր: