Բաժիններ՝

ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի առաջնորդները վերջնագիր են ներկայացրել Կիևին

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ինքնահռչակ ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի առաջնորդներ Ալեքսանդր Զախարչենկոն ու Իգոր Պլոտնիցկին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ կապված Ուկրաինայի Գերագույն ռադայի ընդունած այն որոշման հետ, որով Դոնբասը ճանաչվում է օկուպացված տարածք:

Համատեղ հայտարարությունում նշված է. «Դոնբասին մերժելով հատուկ կարգավիճակի տրամադրման հարցում՝ Կիևը ոտնահարեց Մինսկյան փխրուն խաղաղությունը և իրավիճակը կանգնեցրեց փակուղու առջև: ԴԺՀ-ն ու ԼԺՀ-ը հայտարարում են, որ Կիևի հետ ցանկացած փոխզիջում անհնար է այնքան ժամանակ, քանի դեռ չեղյալ չեն հայտարարվել Պորոշենկոյի ու Գերագույն ռադայի երեկվա ամոթալի որոշումները»:

Ինքնահռչակ հանրապետությունների առաջնորդներին վրդովեցրել է այն, որ հատուկ կարգավիճակի մասին օրենքում ուղղումներ են արվել առանց ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի հետ համաձայնեցման, որոնք առնչվում են Դոնբասում տեղական ընտրություններ անցկացնելու հետ:

Զախարչենկոյի ու Պլոտնիցկու վրդովմունքը հարուցել է նաև այն, որ Կիևն առաջ է քաշում հակամարտության գոտում խաղաղապահներ տեղակայելու հարցը, ինչը նախատեսված չէ ո՛չ Մինսկյան արձանագրությամբ, ո՛չ Հուշագրով, ո՛չ էլ Համալիր միջոցներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս