Բաժիններ՝

ԿԲ-ն ուժը կորցրած է ճանաչել երկու գրավատների լիցենզիաները

Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել «ԷԼԱՏՈ ԳՈԼԴ» ՍՊԸ՝ ՀՀ, ք. Երևան, Արտաշիսյան 8/3 հասցեում գտնվող տարածքում գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե 253 լիցենզիան (տրված` 25.04.2012թ.)՝ գրավատան կազմակերպչի դիմումի համաձայն:
Սահմանվել է, որ որոշումն ուժի մեջ մտնելու պահից գրավատունն իրավունք ունի կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնք կապված են մինչև լիցենզիայի գործողության դադարեցումը կնքված վարկային և պահատվության պայմանագրերից բխող իրավունքների և պարտականությունների կատարման հետ:

«ԷԼԱՏՈ ԳՈԼԴ» ՍՊԸ և ֆիզիկական անձանց միջև կնքված վարկային և պահատվության պայմանագրերը կարող են սույն որոշման ուժի մեջ մտնելու պահից կողմերի նախաձեռնությամբ վաղաժամկետ լուծվել` համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 467-րդ հոդվածի 1-ին մասի, վարկառուների կողմից վերցված վարկը և մինչև պայմանագրի լուծման պահը դրա դիմաց սահմանված տոկոսները և գումարի օգտագործման հետ կապված այլ վճարները մարելուց, պահատվության պայմանագրի դիմաց վճարումները կատարելուց, ներառյալ` գույքի պահատվության հետ կապված գրավատան կրած սովորական և արտակարգ ծախսերը հատուցելուց և գրավատան կողմից որպես գրավ կամ ի պահ ընդունված գույքը վերադարձնելուց հետո:

ԿԲ խորհրդի որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել նաև «ՆՈՐ ՍԱԶ» ՍՊԸ՝ ՀՀ, ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա համայնք, Րաֆֆու 19 շենքում գտնվող խանութի մաս հասցեում գտնվող տարածքում գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե 099 լիցենզիան (տրված` 15.09.2005թ.)՝ գրավատան կազմակերպչի դիմումի համաձայն:

Սահմանվել է, որ որոշումն ուժի մեջ մտնելու պահից գրավատունն իրավունք ունի կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնք կապված են մինչև լիցենզիայի գործողության դադարեցումը կնքված վարկային և պահատվության պայմանագրերից բխող իրավունքների և պարտականությունների կատարման հետ,

«ՆՈՐ ՍԱԶ» ՍՊԸ և ֆիզիկական անձանց միջև կնքված վարկային և պահատվության պայմանագրերը կարող են սույն որոշման ուժի մեջ մտնելու պահից կողմերի նախաձեռնությամբ վաղաժամկետ լուծվել` համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 467-րդ հոդվածի 1-ին մասի, վարկառուների կողմից վերցված վարկը և մինչև պայմանագրի լուծման պահը դրա դիմաց սահմանված տոկոսները և գումարի օգտագործման հետ կապված այլ վճարները մարելուց, պահատվության պայմանագրի դիմաց վճարումները կատարելուց, ներառյալ` գույքի պահատվության հետ կապված գրավատան կրած սովորական և արտակարգ ծախսերը հատուցելուց և գրավատան կողմից որպես գրավ կամ ի պահ ընդունված գույքը վերադարձնելուց հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս