Բաժիններ՝

Թանկ ենք վճարելու

Հայաստանը պատրաստվում է երկրորդ անգամ եվրոպարտատոմսեր թողարկել։ Թե կոնկրետ որքա՞ն պարտք է ներգրավելու ՀՀ կառավարությունը և ի՞նչ պայմաններով, դեռ հստակ չէ։ Սակայն ըստ ամերիկյան The Wall Street Journal-ի՝ Հայաստանը կտեղաբաշխի 500 միլիոն դոլար ծավալով եվրոբոնդեր՝ 7-ից 10 տարի մարման ժամկետով։ Նաև նշվում է, որ Հայաստանը ետ կգնի նախկին թողարկման պարտատոմսերի մի մասը՝ 200 միլիոն դոլար ծավալով։ Եվ արդեն ակնհայտ է, որ այս անգամ ստիպված ենք լինելու ավելի բարձր տոկոս առաջարկել ներդրողներին, քանի որ միջազգային վարկանիշային գործակալությունները նվազեցրել են Հայաստանի վարկունակության շեմը։

WSJ-ի հետ զրույցում Aberdeen Asset Management ընկերության վերլուծաբան Էնթընի Սայմոնդը ասել է, որ եթե համեմատենք Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի կողմից թողարկված պարտատոմսերի շարժը, ապա կտեսնենք, որ Հայաստանն ամենից մեծ բացասական ազդեցությունն է կրել Ռուսաստանում տեղի ունեցող զարգացումների հետևանքով։ «Իհարկե, դա չի նշանակում, որ ներդրողները կխուսափեն նոր պարտատոմսերից, սակայն, իմ կարծիքով, Հայաստանը ստիպված կլինի ավելին վճարել ներդրողներին՝ պարտատոմսերի եկամտաբերության տեսանկյունից»,- ասել է Սայմոնդը։

Հիշեցնենք, որ Հայաստանն առաջին անգամ 700 միլիոն դոլար ծավալով եվրոբոնդեր էր տեղաբաշխել 2013 թվականի սեպտեմբերին. մարման ժամկետը՝ 7 տարի էր, տոկոսադրույքը՝ 6 տոկոս: Նախորդ տարվա հունիսին Հայաստանի թողարկած եվրոբոնդերի եկամտաբերությունը 4.8% էր, իսկ այժմ, ըստ Tradeweb-ի, շուրջ 6.4% է՝ ավելի բարձր, քան տեղաբաշխման ժամանակ։ Սա նշանակում է, որ նոր տեղաբաշխվող պարտատոմսերը ավելի բարձր եկամտաբերություն են ունենալու, քան առաջին թողարկման ժամանակ։ Այսինքն, այս անգամ ավելի թանկ վարկ ենք վերցնելու։

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ 168 Ժամ թերթի այսօրվա համարում

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս