Բաժիններ՝

Արսեն Ավակովի որդին մեկ միլիոն դոլարով գնել է էլիտար բնակարան. մամուլ

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի որդի Ալեքսանդրը նախորդ տարի «Ալպիյսկի» բնակելի համալիրում գնել է էլիտար բնակարան: Այդ մասին նշված է «Գառնա խատա» նախագծի կայքում:

Դրանում նշված է, որ Ալեքսանդրն այդ բնակարանը գնել է 2014 թվականի մայիսի 30-ին, այսինքն այն բանից 3 ամիս անց, ինչ իր հայր Արսեն Ավակովը նշանակվեց Ուկրաինայի ներքին գործերի նախարար: 6 սենյականոց բնակարանը, որի տարածքը կազմում է 375 քառակուսի մետր, կարող է արժենալ ավելի քան 1 միլիոն դոլար, քանի որ այդ համալիրում մեկ քառակուսի մետրը վաճառում են սկսած 3000 դոլարից:

Բնակարանն Ավակովին վաճառել է նախկին պատգամավոր (Ռեգիոնների կուսակցություն) Իվան Կուրովսկին: Բնակելի համալիրն ունի 121 բնակարան, նրա ստորգետնյա ավտոկայանատեղին նախատեսված է 242 ավտոմեքենայի համար: Համալիրն ունի շուրջօրյա հսկողություն, սեփական ֆիտնես կենտրոն՝ լողավազանով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս