Նշանակումներ քրեակատարողական հիմնարկներում

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հրամանով՝ «Արմավիր» ՔԿՀ պետ Արսեն Խշտոյանը փոխադրման կարգով նշանակվել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնում: Նախարարի մեկ այլ հրամանով՝ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ Արամ Սարգսյանն ազատվել է քրեակատարողական ծառայությունում զբաղեցրած պաշտոնից: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արդարադատության նախարարությունը:

«Հրազդան» քրեակատարողական հիմնարկի պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը 2015 թվականի մարտի 10-ից հանձնարարվել է նույն ՔԿՀ պետի տեղակալ Լեոնիդ Մկրտչյանին, իսկ ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի պետ Տիգրան Նավասարդյանը փոխադրման կարգով նշանակվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031