Արեգնազ Մանուկյանը ՔԿ է հրավիրվել հարցաքննության
ՀՀ ԱԺ ընտրություններում ԲՀԿ ցուցակով պատգամավոր առաջադրված Արեգնազ Մանուկյանը հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտե հարցաքննության։ Այս մասին հայտնում են «Մայր Հայաստան» կուսակցությունից։
Այսօր առավոտյան հայտնի էր դարձել, որ քննչական կոմիտեն խուզարկում է Մանուկյանի տունը։
ՔԿ-ից Sputnik Արմենիային հայտնել էին, որ քննչական գործողություններ են իրականացվում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում քննչական գործողություններ են իրականացվում։ Վարույթն առնչվում է լրտեսության, պետական դավաճանության հայտնի գործին, որով կալանավորված է «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։
Հայտնել էինք, որ ըստ ԶԼՄ-ների, Արեգնազ Մանուկյանն անցնում է Անդրանիկ Թևանյանի գործով. իբր նա է 2024 թ. ապրիլին ԱԺ փակ-գաղտնի նիստում կայացած լսումներից սահմանազատման թեմայով տեղեկություններ փոխանցել Թևանյանին։ Հիշեցնենք, որ «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը մայիսի 23-ին 2 ամսով կալանավորվեց։ Քննչական կոմիտեի պնդմամբ՝ Թևանյանը 2 տարի առաջ «Ռուսսիա Կովկաս» կենտրոնի տնօրենին 622 հազար դոլարի դիմաց պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ է փոխանցել սահմանազատման թեմայով։

