«Էյր Արմենիա» ավիաընկերությունը դեռ պատրաստ չէ վերսկսելու ուղևորափոխադրումները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մեզ հայտնի դարձավ, որ «Էյր Արմենիա» ավիաընկերությունը դեռ պատրաստ չէ վերսկսելու ուղևորափոխադրումները։ Ընկերության մամուլի խոսնակ Սիրակ Համբարձումյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց.

«Այս պահին դեռ չվացուցակը պատրաստ չէ։ Մտադիր էինք այն վերսկսել մարտի վերջին, բայց դա հնարավոր չէ։ Հնարավոր է՝ապրիլի վերջին վերսկսենք»։

Հիշեցնենք, որ ավիաընկերությունը չվերթները դադարեցրել է անցած տարվա հոկտեմբերից։ Անցած դեկտեմբերին էլ «Էյր Արմենիայի» տնօրեն և պաշտոնական սեփականատեր Արսեն Ավետիսյանը հայտարարեց ընկերության բաժնետոմսերի 49 տոկոսը ռուսական «East Prospect Fund» ընկերությանը վաճառելու մասին։ Փաստորեն, նույնիսկ դրանից հետո հնարավոր չէ գոնե կիսով չափ հայկական չվերթներ իրականացնել»։

Կարդացեք թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս