Բաժիններ՝

ԲՀԿ-ն կողմ քվեարկեց «Շրջանառության հարկի մասին» օրինագծին

Այսօր Ազգային ժողովն արտահերթ նիստում ընդունեց «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Հիշեցնենք, որ ՓՄՁ-ների համար շեմը 58,35 մլն դրամից բարձրացվել է 113,4 մլն դրամ, փաստաթղթավորման դեպքում՝ հարկը 1.5% է, իսկ ապրանքների այն հատվածի համար, որ ապահովված չի լինի փաստաթղթով՝ 5%:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն կողմ է քվեարկում՝ միայն ՓՄՁ-ների հորդորով: ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ իրենց առաջարկներն ընդունվել են և ՓՄՁ ներկայացուցիչները դեմ չեն փոփոխություններին:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը կառավարության բերած օրենքն անվանեց «բավականին ճկուն» և մեծամասնության համար ընդունելի, սակայն բացասական է փաստաթղթավորման բացակայության դեպքում հարկային բեռի ավելացումը, որի պատճառով ՀԱԿ-ը չի կարող կողմ քվեարկել:

Սակայն դե յուրե ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ կողմ է քվեարկելու:

Կարդացեք նաև

«Ժառանգությունը», խբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի խոսքով՝ դեմ կքվեարկի:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը փոխանցեց ՓՄՁ-ների մտահոգությունը՝ սպասվող հարկային ստուգումների հետ կապված: Նա նշեց, որ ՕԵԿ-ը ձեռնպահ կմնա:

Ի վերջո, նախագիծն ընդունվեց՝ ստանալով 92 կողմ, 6 դեմ և 13 ձեռնպահ ձայն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս