Բաժիններ՝

Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի տնտեսական միությունն ընդլայնվել է Հայաստանի ու Ղրղզստանի հաշվին. Լուկաշենկո

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անհրաժեշտ է համարում զարգացնել ոչ միայն Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի ու Ղրղզստանի միասնական տնտեսական տիրույթը, այլև՝ Բելառուսի հետ Դաշնակցային պետությունը, որը համարում է ավելի առաջ գնացած ինտեգրման տեսանկյունից:

Պուտինն այդ մասին հայտարարել է երեկ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցությունների մեկնարկի ժամանակ. «Այս անգամ մենք հավաքվել ենք՝ խոսելու համար մեր փոխգործակցության առանցքային հարցերից մեկի՝ Դաշնակցային պետության կառուցման մասին, շատ բան արվել է նախորդ տարիներին»:

Պուտինը կարծում է, որ մեկը չի փոխարինում մյուսին՝ նկատի ունենալով Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի հետ համատեղ ընդհանուր շուկա ստեղծելը, միասնական տնտեսական տիրույթ ստեղծելը: Պուտինը հավելել է, որ ներկայիս հանդիպումը պատրաստվել էր վաղուց: Լուկաշենկոն իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի տնտեսական միությունն ընդլայնվել է Հայաստանի ու Ղրղզստանի հաշվին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031