Բաժիններ՝

Թուրքիայի կենտրոնական նահանգներից մեկում կկաառուցվի տիեզերակայան

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի տարածքում կառուցվելու է երկրի առաջին տիեզերակայանն ու ստեղծվելու է Տիեզերական տիրույթի հետազոտման ինստիտուտ (Uzay Ajansı): Այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի, կապի ու նավագնացության նախարար Լյութֆի Էլվանը:

Նրա խոսքերով՝ արդեն իսկ հստակեցված են տիեզերականի ու ինստիտուտի կառուցման վայրերը: Էլվանը մանրամասնել է, որ դրանք կկառուցվեն երկրի կենտրոնական նահանգներից մեկի տարածքում: Նա ընդգծել է, որ տիեզերակայանի ու ինստիտուտի կառուցումը Թուրքիայի առաջնահերթություններից մեկն է.

«Պլանավորված է տիեզերակայանի կառուցումից հետո այնտեղից արձակել սեփական արբանյակները, ինչպես նաև մեկնարկային համալիրները տալ վարձակալության»: Ցայժմ թուրքական բոլոր արբանյակները տիեզերք արձակվել են Ղազախստանի «Բայկոնուր» և Չինաստանի «Ժիուգուան» տիեզերակայաններից:

Թուրքական առաջին հետախուզական արբանյակ RASAT-ն ուղեծիր արձակվել է 2011 թվականին: 2012 թվականի դեկտեմբերի 18-ին «Ժիուգուանից» արձակվել է թուրքական երկրորդ արբանյակը՝ Göktürk-2-ը, որ ներկայումս օգտագործվում է պաշտպանական նպատակներով: 2019 թվականին Թուրքիան պլանավորել է արձակել Türksat-3A արբանայակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս