Արևմուտքը պետք է սառեցնի Պուտինի անձնական ակտիվները. Սաակաշվիլի
Рolitico պարբերականին տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ քանի որ նավթի գներն ընկել են, եվրոպացիները կարող են իրենց թույլ տալ հրաժարվել Ռուսաստանից արված մատակարարումներից ու քայլեր ձեռնարկել ռուսական գազից ունեցած իրենց կախվածությունը նվազեցնելու ուղղությամբ:
Նրա խոսքերով՝ պետք է դադարեցվեն խոսակցություններն այն մասին, որոնք առնչվում են Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների մեղմացման հնարավորությանը. «Պետք է միայն ուժեղացնել Ռուսաստանի վրա ճնշումը:
Բավական արդյունավետ կլիներ Պուտինի անձնական ակտիվներին հետևելն ու սառեցնելը՝ «սև փողերի» պատմության մեջ խոշորագույնը, որոնք Ռուսաստանի նախագահն օգտագործում է Արևմուտքում հակաեվրոպական կուսակցություններին աջակցելու համար»: