Բաժիններ՝

Ընդեղենը օգտակար է սրտի համար

Սննդաբան (դիետոլոգ), գաստրոէնտերոլոգ Վարդանուշ Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Եկեք միասին բացահայտենք ընդեղենի հրաշագործ հատկությունները:
Ընդեղենի բոլոր տեսակներն են օգտավետ, հարցը միայն շատ ու քչի մեջ է:

Ընդեղենը կարող է հրաշագործ ազդեցություն ունենալ սրտի աշխատանքի վրա, եթե այն դառնում է բալանսավորված դիետայի մի մաս: Ընդեղենի այս հատկությունը պայմանավորված է նրա մեջ առկա մի շարք օգտակար նյութերով.

Ոչ-հագեցած ճարպաթթուներ

Ընդեղենի բոլոր տեսակներնն էլ պարունակում են ոչ-հագեցած ճարպաթթուներ, որոնք իջեցնում են արյան մեջ խոլեստերինի մակարդակը:

Օմեգա-3

Ընդեղենը բուսական ծագում ունեցող մթերքների շարքում գրավում է առաջին հորիզոնականը իր Օմեգա-3 ճարպաթթվի պաշարով, որը կարգավորում է սրտի ռիթմիկ աշխատանքը:

Բջջանյութ

Բջջանյութը նույնպես խոլեստերինի մակարդակը կարգավորելու հատկություն ունի: Սա նաև հագեցածության զգացողություն է տալիս որն օգնում է ավելի քիչ սնունդ օգտագործել: Ըստ որոշ աղբյուրների բջջանյութը շաքարախտը կանխարգելող հատկություն ևս ունի:

Վիտամին E

Վիտամին E-ն կանխարգելում է երակներում խցանումների՝ թրոմբերի առաջացումը:

Բուսական ստերոլներ

Ընդեղենի որոշ տեսակներ պարունակում են բուսական ստերոլներ, որոնք իջեցնում են արյան մեջ խոլեստերինի մակարդակը:

Ամինաթթուներ

Օգնում են կանխել երակների խցանումները, թրոմբերը՝ դարձնելով երակների պատերը ավելի ճկուն:

Ի՞նչ քանակով օգտագործել

Պետք է նշել, որ ընդեղենում առկա ճարպերը շատ օգտակար են, բայց դրանք նաև բարձր կալորիականությամբ են օժտված, ըստ այդմ՝ պահանջում են չափավոր օգտագործում: Ընդեղենը պետք է օգտագործվի, որպես հագեցած ճարպերին (միս, թռչնամիս) փոխարինող միջոց: Վնասակար ճարպերը կարելի է փոխարինել մի բուռ անվնաս ընդեղենի հատիկներով: Մեկ բուռ (դա մոտ 42-43 գրամ է) նուշ, պնդուկ, գետնանուշ, պիստակ, ընկույզներ և մնացած տեսակներն ուտելով նվազեցնում եք Ձեր սրտի հիվանդությունների հավանականությունը:

Մի զգուշացում ևս. եթե օգտագործում եք շոկոլադապատ, շաքարապատ կամ աղի ընդեղեն, մոռացեք վերը թվարկված բոլոր օգտակար հատկությունների մասին…

Ի հավելումն՝ ընդեղենի բուսայուղի մասին:

Սրանք ևս հանդիսանում են Օմեգա-3 ճարպաթթվի և E վիտամինի մեծ աղբյուր, բայց բջջանյութը տուժող դերում է և պետք է նկատի ունենալ, որ այստեղ առկա են ինչպես հագեցած, այնպես էլ՝ ոչ-հագեցած ճարպեր, ըստ այդմ ինչպես հատիկները, այնպես էլ դրանցից ստացված բուսայուղը լավ են չափի մեջ: Պետք է հաշվի առնել նաև, որ հակառակ մյուս բուսայուղերի ընդեղենի տեսակներից ստացված բուսայուղը շատ ջերմազգայուն է և շատ բարձր կրակի դեպքում կարող է դառը համ ստանալ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս