Բաժիններ՝

Դոնբասի զինյալներն իրենց տրամադրության տակ ունեն 542 տանկ. Տուրչինով

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը հայտնել է, թե որքան ռազմական տեխնիկա ունեն Դոնբասում գործող զինյալները:

Տուրչինովի խոսքերով՝ գրոհայինների տրամադրության տակ կա 542 տանկ, 990 զրահամեքենա, 694 հրետանային համակարգ, այդ թվում նաև 4 միավոր Точка-У ռեակտիվ համալիր ու մինչև 57 միավոր զենիթա-հրթիռային համալիր: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դոնբասում կենտրոնացած է ավելի քան 36.000 գրոհային, որոնցից 8500-ը ռուս զինվորականներ են:

Հիշեցնենք, որ Տուրչինովն այսօր ներկայացրել է նաև Ուկրաինայի հետ սահմանին կենտրոնացած ռուսական զորքերի թվակազմի ու նրանց սպառազինվածության մասին տվյալներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031