
Բահչելին քննադատել է Էրդողանին՝ Մահմուդ Աբբասի պատվին յուրօրինակ ընդունելություն կազմակերպելու համար (տեսանյութ)

Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) նախագահ Դևլեթ Բահչելին քննադատել է երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանին՝ կապված Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի ընդունելության կազմակերպման հետ:
Էրդողանն Աբասին ընդունել է նախագահական նստավայրում, ուր նա շրջապատված է եղել 16 զինվորներով, որոնք կրել են միջնադարյան զգեստներ: Բահչելին հայտարարել է. «Չեմ կարծում, թե անհրաժեշտ է գնահատել այդ ամենը: Սակայն ինձ հետաքրքրում է մեկ բան. տեսնես օրերից մի օր ի՞նչ զգեստով նախագահական նստավայրում կհայտնվի Էրդողանը»:
Բահչելին մեկնաբանել է նաև քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ) որոշումը՝ կապված ամռանը կայանալիք խորհրդարանական ընտրություններին համամասնական ընտրակարգով մասնակցելու հետ: Բահչելին հայտարարել է, որ ԺԴԿ-ի այդ որոշումը ձեռնտու է իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությանը: Բահչելին ընդգծել է, որ ԱԶԿ-ը դաշինքի մեջ է մտել ԺԴԿ-ի հետ: