Բաժիններ՝

«Մենք «Charlie» ենք, մենք ազատություն ենք, մենք ժողովրդավարություն ենք»

Ինչո՞ւ է այսօր ամբողջ աշխարհը վանկարկում «Մենք «Charlie» ենք»:

Փարիզում տեղակայված «Chalie Hebdo» երգիծական խմբագրականի մուլտիպլիկատոր լրագրողների վրա ահաբեկչական հարձակումից, ինչպես նաև այս շաբաթվա ընթացքում ֆրանսիացի ոստիկանի վրա կրակելուց հետո (ով, ի դեպ, նույնպես մուսուլման էր) և Փարիզում տեղի ունեցած այլ համակարգված հարձակումներից հետո, ավելի առարկայական են դառնում ժողովրդավարության պահմապնան և ազատ խոսքի պաշտպանության վերաբերյալ քննարկումները:

Ինչո՞ւ է այսօր ամբողջ աշխարը վանկարկում «Մենք «Charlie» ենք»: Արդյո՞ք դա տեղի է ունենում այն բանի համար, որ հանկարծակի ընթերցողները սկսեցին պարբերականն ավելի շատ հավանել, հանկարծակի դարձան պարբերականի թողարկած գաղափարների հետևորդը, կամ էլ արդյո՞ք սկսեցին ուժգին հետևել պարբերականի տեքստի որակին կամ առաջարկած մտքերին:

Իհարկե, ո՛չ:

Կարդացեք նաև

Դա կարող էր տեղի ունենալ ցանկացած այլ լրատվամիջոցի հետ. այս խմբագրականի փոխարեն կարող էր լինել Նյու Յորք Թայմսը, Լոնդոն Թայմսը, Ալ Ջազիրան, 168 Ժամը, և այլն:

Այս ահաբեկչական հարձակման թիրախը միայն այս անմեղ մարդիկ և լրատվամիջոցը չէին (մուլտիպլիկատորներ և լրատվամիջոց, որ իրենց մատիտներով և գիրչներով ստիպում էին, որ դիկտատորները և հետադիմական ռեժիմները դողան):

Այս վերջին ահաբեկչական հարձակման հստակ թիրախներն են ազատությունը, անկախությունը և ժողովրդավարությունը:

Այն փաստը, որ այս խմբագրականի համարձակ հրապարակումները վերջ ի վերջո պրովոկատիվ տարրեր կարող էին պարունակել միլիոնավոր մարդկանց դավանած արժեքների հանդեպ, ի դեմս աշխարհի այսօրվա ամենատարածված կրոնի (իսլամի), խելամիտ հիմք չի կարող հանդիսանալ նման ահաբեկչական հարձակումներն արդարացնելու համար:

«Charlie Hebdo»-ն պատմականորեն (1970թ. ի վեր) միշտ եղել է սատիրական լրատվամիջոց, որը կրիտիկական ծաղրանկարներ է հրապարակել ոչ միայն կրոնական, այլ նաև քաղաքական թեմաներով:

Այսպիսով, կարևոր է նշված փաստերի վերաբերյալ որոշ եզրահանգումների գալ.

Ազատ խոսքի արտահայտման համար էլ սահմաններ գոյություն ունեն: Այո: Ֆրանսիան աշխարհիկ երկիր է, որն ունի սահմանադրական ռեժիմ, ժողովրդավարական օրենքի իշխանություն երաշխավորող դատական համակարգ, ուստի ցանկացած լրատվամիջոցի կողմից որևէ հիմնարար ազատությունների խախտման դեպքում կարելի է հարցը վիճարկել իշխանական օղակներում և գտնել որոշակի լուծում:

Փաստացի, Ֆրանսիայում խոսքի ազատությունը, որպես հիմնարար իրավունք, ավելի շատ է սահմանափակումների ենթարկվում, քան այլ ժողովրդավարական երկրներում, ինչպիսիք են, օրինակ, Գերմանիան կամ Ամերիկայի Միացյալ Նահանգները, որտեղ սահմանադրական երաշխիքներն ավելի շատ են տարածված: Սակայն, Ֆրանսիայում, այս հարցում կան համեմատական սահմանափակումներ:

Նույնիսկ իր առաջին որոշման մեջ Ֆրանսիայի Սահմանադրական Խորհուրդը, հիմնվելով 1958թ. հոկտեմբերի 4-ին Հինգերորդ Հանրապետության կողմից ընդունված Սահմանադրության վրա, և հիմնվելով տարբեր այլ իրավունքների վրա, ներառյալ, մասնավորապես, Ֆրանսիայում օրենսդրության՝ սահմանադրական լինելու վերաբերյալ քննարկման ժամանակ, 1982թ. որոշել է, որ «… ազատ արտահայտման իրավունքը, որը հաստատված է Մարդու Իրավուքնների Հռչակագրի 11-րդ հոդվածով…» (1789թ. հռչակագիրը Ֆրանսիայի սահմանադրական երաշխիքների հիմնաքարն է հանդիսանում), պետք է կիրարկվի այնպես, որ ներդաշնակության մեջ լինի « … նպատակների սահմանադրական արժեքների հետ, որոնք հասարակական կարգն են պահպանում, հարգում են այլոց ազատությունները և պահպանում են ներկայիս սոցիալ-մշակութային ինքնաարտահայտման բնույթը, և որոնց այս լրատվամիջոցները, իրենց զգալի ազդեցությամբ հանդերձ, կարող են հասնել»: (Աղբյուրը՝ այստեղ. 2015թ. հունվարի 9-ին):

Այսպիսով, ինչպես կայուն ինստիտուտներ և անկախ կառավարման մարմիններ ունեցող ցանկացած ժողովրդավարական երկրում, այս դեպքում էլ կան հանցանքներին համարժեք պատասխան տալու ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ: Եթե Ֆրանսիայի կամ այլ նամանատիպ ժողովրդավար երկրների բոլոր խմբերը որոշում կայացնեն հասցված հնարավոր վնասներին անմեղ (կամ նույնիսկ եթե ոչ անմեղ) մարդկանց սպանության միջոցով լուծում տալ, ինչպես եղավ այս դեպքում՝ լրատվամիջոցի հանդեպ ոճրագործությամբ, ապա քաղաքակրության վերջը կգա:

Տարբերությունները արյունահեղության միջոցով չէ, որ վերացվում են, այլ միայն երկխոսության կամ, եթե երկխոսությունը ցանկալի արդյունքի չի բերում, օրենքի և սահմանադրական իրավունքի կիրարկման միջոցով:

ՈՒշադրության արժանի հարցերից մեկն էլ այն է, թե ի վերջո Charlie Hebdo-ի հանդեպ իրականացված ահաբեկչությունից ով ավելի շատ տուժեց: Մուսուլմանների ընդհանրացված կերպա՞րը, թե՞ իսլամական աշխարհը:

Եթե դա այդպես է, ապա ինչո՞ւ իսլամական աշխարհն անմիջապես դատարապեց կատարվածը: Ֆրանսիայի և ամբողջ աշխարհի մուսուլմանները դատապարտեցին, այդ թվում նաև Արաբական լիգան:

Եվ պատկերացրեք, որ այս հարցում համակարծիք էին և միասին քննադատեցին նաև Ամերիկայի Միացյալ Նահանգները, Իսրայելը և Իրանը:

Այն մարդիկ, ովքեր վիրավորված էին, ֆունդամենտալ սուննի ծայրահեղականներն էին, ովքեր չեն հանդուրժում պատկերներ, ովքեր չեն կարող ապրել առանց ժողովրդավարության և բազմակարծության: Այս խմբում այնպիսի մարդիկ են, ում նմանները պատրաստ են աղջիկներին կրակել և սպանել միայն այն բանի համար, որ չթողնեն նրանք դպրոց հաճախեն: Այստեղ հարկ է շեշտել, որ դրանք նման մոլագարների միայն մի մասն են, այլ ոչ բոլորը:

Չնայած, որ մենք փորձագետներ կամ աստվածաբանության մասնագետներ չենք, մենք խիստ կասկածում ենք, որ իսլամը հայացնքերի տարբերության համար որևէ կերպ մարդկանց սպանդ է խրախուսում:

Այդ մոլագարները, ովքեր տասներկու հոգու սառնասիրտ սպանեցին և աշխարհն ավելի տխուր վայր դարձրեցին, ում գործողությունների արդյունքում մոտ ապագայում այլ հետևանքներ էլ կլինեն, հատկապես Եվրոպայում, այն նույն մոլագարներն են, ովքեր 2001թ. մարտ ամսին պայթեցրեցին Բամիյան Բուդդայի ժայռափոր արձանները (որոնք ժայռերի ներսում քանդակվել էին 544 թվականին): Նրանք այն նույն մոլագարներն են, ովքեր Աֆղանստանում կանանց ստիպեցին դեմքներն ամբողջովին ծածկող գլխաշորեր կրել՝ արգելելով նրանց տանից դուրս գալ կամ աշխատել դպրոցներում ու հիվանդանոցներում: Նրանք այն նույն տարրերն են, ովքեր 2012թ. սեպտեմբերի 10-ին սպանեցին Մալալա Յուսաֆզային՝ երիտասարդ աղջիկ, ցանկություն էր հայտնել դպրոց գնալ, սովորել և զարգացնել իր մտահորիզոնը:

Սա այն նույն ռադիկալիզմն է, որ 2014թ. սեպտեմբերին ոչնչացրեց Տեր Զոր անապատի հայկական եկեղեցին և ցեղասպանության հուշարձանը (իսլամական պետության սուննի ծայրահեղականների կողմից), որոնք կառուցվել էին սիրական անապատում՝ ի հիշատակ այն հազարավոր անմեղ զոհերի, ովքեր 1915թ. Հայոց ցեղասպանության (որն, ի դեպ, ճանաչվել է Ֆրանսիայի կողմից) ժամանակ անապատում մահի էին մատնվել: Դրանով այս ծայրահեղականները նույնպես ցեղասպանություն գործեցին, քանի որ ցեղասպանության ժխտումը բուն ցեղասպանության մի մասն է և դրա վերջին փուլը:

Ծայրահեղականությունն իր բոլոր դրսևորումներով վտանգավոր է, լինի դա կրոնական (քրիստոնեական, իսլամական, հրեական, և այլն), քաղաքական, ձախ կամ աջ թևի, և կարևոր չէ, թե ինչ տեսով է այն դրսևորվում:

Այստեղ մենք կարող ենք հիշել  նորվեգացի քրիստոնյա ֆունդամենտալիստ և ձախ ծայրահեղական Անդերս Բեհրինգ Բրեյվիկին, ով 2011թ. Հուլիսի 22-ին Նորվեգիայում  77 անմեղ մարդկանց սպանեց: Նմանատիպ դեպքերից կարող ենք նաև հիշել 2011թ-ին Գերմանիայում բացահայտված նեո-նացիստական խումբը, որի ժամանակ այդ խմբի երկու անդամների՝ ՈՒվե Մունդլոսի և ՈՒվե Բոհնհարթի մահը բացահայտեց Գերմանիայում 2001-2011թթ. ընթացքում թվով տաս ներգաղթյալների սպանությունը:

Ըստ էության, այս խմբերի ռադիկալիզմն ու ծայրահեղականությունը նույն ավերիչ մղումներն ունեն, և մեթոդները նույնպես նման են: Նման երևույթների միայն նախաբաններն են տարբերվում:

Միևնույն ժամանակ, որպես ընդհանուր նպատակ, նման խմբերը փորձում են բողոքող ձայները լռեցնել: Նման ծայրահեղականների համար անմեղ մարդկանց կյանքը ոչ մի արժեք չունի: Նրանք ատում են ժողովրդավարությունը:

Նրանց համար, ովքեր կարծում են, թե Charlie Hebdo-ի նկարները չպետք է տպագրվեյին, անկախ այդ խմբագրականի գործունեության 45-ամյա պատմությունից, հարկ ենք համարում նշել, որ նման կարծիքի ձևավորումը և արտահայտումը կարող էր հնարավոր դառնալ միայն այն պատճառով, որ նրանք հնարավորություն և երաշխիք ունեյին տեսնել և կարդալ այդ տպագրությունը, և այդ իրավունքը պաշտպանված էր Սահմանադրությամբ և ժողովրդավար ռեժիմով:

Միայն մտքերի, կարծիքների և քննադատությունների ազատ արտահայտումն ու տեղաշարժը կարող է հասունացնել մարդկային ռասսան, և դրա արդյունքում նաև մարդկային հասարակությունները:

Ուստի, դա է պատճառը, որ այսօր բոլորս ոտքի են կանգնում ազատության համար, և ասում ենք, որ մենք «Charlie» ենք:

Պրոֆեսոր Ֆլավիո դե Լեաո Բաստոս Պերեիրա, Մաքկենզի Համալսարան, Իրավագիտության բաժին, Սան Պաոլո, Բրազիլիա

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս