Սոչիում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպումը միջնորդական աշխատանքի կարևոր փուլ էր. ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳՆ-ն ամփոփել է 2014 թվականի արտաքին քաղաքական հիմնական իրադարձությունները: Դրանց թվում ընդգրկվել են նաև ԱՊՀ տիրույթում առկա հակամարտությունների կարգավորման ուղղությամբ նպատակամղված ջանքեր գործադրելը.

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Ռուսաստանի միջնորդական աշխատանքի կարևոր փուլ դարձավ Ռուսաստանի նախագահի կողմից Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը (օգոստոսի 9), որը հնարավորություն տվեց նկատելիորեն նվազեցնել հակամարտության գոտում տիրող լարվածությունն ու հստակեցնել կողմերի դիրքորոշումները»:

ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ Ռուսաստանն ակտիվորեն աշխատել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում. «Միջնորդները 5 հանդիպում են անցկացրել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ, մի շարք խորհրդակցություններ են անցկացրել երկու երկրների արտգործնախարարների հետ, շփումների մեջ են գտնվել Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031