Ինչպես բուժել բրոնխիտը տնային պայմաններում

Բրոնխիտը շնչառական համակարգի հիվանդություն է, որի ընթացքում բորբոքվում են բրոնխները՝ օդը դեպի թոքեր մղող խողովակները։

Բրոնխների բորբոքումը նպաստում է մեծ քանակությամբ լորձի արտազատմանը, որը վերածվում է խորխի։

Բրոնխիտի բուժման կարևորագույն խնդիրը խորխի՝ բրոնխներից հնարավորինս շուտ դուրսբերումն է։

Դա հիվանդին կօգնի արագ առողջանալ շնչուղիների մաքրման և շնչառական ապարատի աշխատանքի վերականգնման հաշվին։

Տնային պայմաններում բրոնխիտի բուժման ժամանակ պետք է նկատի ունենալ, որ գոյություն ունեն հակաբորբոքային բնական միջոցներ, որոնք, բուժելով բրոնխիտը, կօգնեն թեթևացնել շնչառությունը։

Ինչպե՞ս բուժել բրոնխիտը քրքումի (куркума) օգնությամբ

getnaxndzor

Քրքումը կոճապղպեղազգիների ընտանիքի բույս է, որը մեզ մոտ է եկել հարավարևելյան Հնդկաստանից: Հայտնի է, որ դեռևս հին ժամանակներում քրքումն օգտագործում էին տարատեսակ հիվանդությունների բուժման նպատակով։

Քրքումի արմատը սովորաբար վաճառվում է աղացած վիճակում։

Բրոնխիտը բուժելու համար անհրաժեշտ է կես բաժակ ջրի մեջ խառնել կես թ/գ աղացած քրքումը և ստացված հեղուկը խմել օրական 3 անգամ ուտելուց առաջ։

Ինչպե՞ս բուժել բրոնխիտը կոճապղպեղի ( имбирь), մեղրի և կիտրոնի օգնությամբ

10881209_10203709341598263_1816687377_n

Գիտնականների հետազոտությունները ցույց են տվել, որ կոճապղպեղն օգնում է պահպանել աղիների միկրոֆլորան, թեթևացնում է ճարպերի յուրացման գործընթացը և բարերար ազդեցություն է գործում մարսողական օրգանների համակարգի աշխատանքի վրա։ Շատ լավ օգնում է նաև բրոնխիտի բուժման ժամանակ։ Որպեսզի թեթևացնել շնչառությունը և ազատվել բրոնխիալ հազից, խորհուրդ է տրվում պատրաստել կոճապղպեղով թեյ։

Դրա համար հարկավոր է վերցնել կես թ/գ կճապղպեղի աղացած արմատ և լցնել մեկ բաժակ տաք ջրի մեջ։ Համի համար կարելի է ավելացնել մեղր և կիտրոն։
Խմել օրական 3 անգամ։

Ինչպե՞ս բուժել բրոնխիտը սոխով

sox2

Սոխն ու սխտորը դեռևս հնագույն ժամանակներից գործածվում են որպես տարատեսակ հիվանդությունների բուժման բնական միջոց։

Ժողովրդական բժշկության մեջ սոխը համարվում է հակահազային բնական հզոր միջոց, քանի որ այն օգնում է ազատվել խորխից և խոչընդոտում է նոր խորխի գոյացմանը՝ թեթևացնելով շնչառությունը։

Սոխով դեղամիջոցը դժվար չէ պատրաստվել։ Ընդամենը պետք է ամեն օր սոված փորին ընդունել 1 ճ/գ սոխի հյութ։

Այս հյութը կարելի է խմել նաև կանխարգելման նպատակով, քանի որ ձմռան գալստյան հետ մեկտեղ թուլանում է մեր իմունիտետը, և մենք դառնում ենք վիրուսների համար թիրախ։

Պատրաստեց ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆԸ

Տեսանյութեր

Լրահոս