
ՆԱՏՕ-ում չեն բացառում Վլադիմիր Պուտինի շուտափույթ տապալումը. Bild

Գերմանական Bild թերթի փոխանցմամբ` ՆԱՏՕ-ում չեն բացառում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի շուտափույթ տապալումը: Թերթի պնդմամբ` բարձրաստիճան փորձագետներն արդեն իսկ դիտարկում են «Պուտինից հետո» ժամանակաշրջանի սցենարները:
Արևմտյան ստրատեգները կարծում են, որ պատժամիջոցների ու եկամտային կորուստներ կրած ազդեցիկ օլիգարխների ճնշման հետևանքով Պուտինը պարզապես կարող է հեռանալ մինչև 2015 թվականի ավարտը:
Այդպիսի պայմաններում երկիրը կարիք կունենա վերաբեռնման` Ռուսաստանի փրկության համար: Թերթը հավելում է, որ Պուտինի տապալման հնարավորությունը չեն բացառում նաև գերմանական կառավարական շրջանակներում: