Բաժիններ՝

Լուկաշենկոն որոշել է Բելառուսի նախագահի պաշտոնում մնալ 2015 թվականի ընտրություններից հետո

Lenta.ru-ի փոխանցմամբ` Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատրաստվում է կառավարության նորացված կազմի հետ աշխատել նաև 2015 թվականին նշանակված նախագահական ընտրություններից հետո: Այս մասին նշված է Բելառուսի նախագահի կայքում:

Լուկաշենկոն դրանից առաջ կադրային մի շարք փոփոխություններ էր իրականացրել կառավարությունում: Մասնավորապես, վարչապետի պաշտոնում Միխայիլ Միասնիկովիչին փոխարինել էր Անդրեյ Կոբյակովը, ով մինչ այդ զբաղեցնում էր նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը:

2015 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու իր պատրաստակամության մասին Լուկաշենկոն հայտարարել էր դեկտեմբերի 23-ին: 60-ամյա Լուկաշենկոն Բելառուսի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 1994 թվականից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031