Բաժիններ՝

«Պահանջում եմ ապահովել մեր անվտանգությունն ու անդորրը». Շահեն Հարությունյանը դիմեց ԱԱԾ-ին ու նախագահին (տեսանյութ)

Շանթ Հարությունյանի և մյուսների գործով վերաքննիչ բողոքների քննության ընթացքում Մկրտիչ Հովհաննիսյանի պաշտպան Ռուզան Հովհաննիսյանն ասաց, որ իր պաշտպանյալի նկատմամբ արձակված դատավճիռը, որով նա մեղավոր է ճանաչվել խուլիգանության կատարման մեջ, հիմնավորված չէ, չի բխում օրենքի պահանջներից: Հետևաբար այդ մեղադրանքում նա պետք է արդարացվի՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Փաստաբանը վերաքննիչ դատարանին խնդրեց արդարացնել Մկրտիչ Հովհաննիսյանին և նրան ազատել դատարանի դահլիճից, կամ նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառել, ազատել դատարանի դահլիճից  կամ էլ նվազեցնել սահմանված պատժաչափը:

Դատարանում հայտարարությամբ հանդես եկավ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, ով ևս այս գործով ամբաստանյալ է: Նա խոսքն ուղղեց հասարակությանը, ԶԼՄ-ներին, ԱԱԾ-ին և երկրի նախագահին. «Պահանջում եմ ապահովել մեր անվտանգությունն ու անդորրը: Ինչքան էլ ստորությունները շարունակեք, մեկ է՝ ես չեմ կոտրվելու»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031