
Հարավային Օսիան կարող է ընդգրկվել Ռուսաստանի Դաշնության կազմում. մամուլ

Ռուսական Ведомости թերթի փոխանցմամբ` Ռուսաստանի ու Հարավային Օսիայի դաշնակցության մասին պայմանագիրը, որը պետք է ստորագրվի հաջորդ տարվա հունվարի վերջին, կհանգեցնի երկու երկրների խորը ինտեգրմանը:
Մոսկվան իր վրա կվերցնի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործառույթը, իսկ Հարավային Օսիայի բանակն ու ուժայինները կդառնան ռուսական համանման կառույցների մասնիկը:
Բացի այդ, պլանավոված է սահմանին վերացնել առկա անցակետերն ու մաքսային վերահսկողութունը, Հարավային Օսիայի պետծառայողների աշխատավարձերը, թոշակները հասցնել մինչև Ռուսաստանի Հյուսիս-կովկասյան դաշնային օկրուգի մակարդակի:
Կրեմլը ստանձնելու է նաև համաձայնեցված արտաքին քաղաքականության պարտավորությունը: Ռուս քաղաքագետ Անատոլի Չեխոևը կարծում է, որ այդ փաստաթուղթը, ըստ էության, նշանակում է, որ Հարավային Օսիան արդեն իսկ գտնվում է Ռուսաստանի կազմում:
Эхо Москвы ռադիոկայանի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Վենեդիկտովը նույնպես համոզված է, որ Հարավային Օսիան մտնելու է Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ: Նա Twitter-ում գրել է. «Ինչպես հասկանում եմ, ընդունված է Ռուսաստանի Դաշնության կազմում Հարավային Օսիան ընդգրկելու մասին որոշումը»: