Բահրեյնն ու Ադրբեջանը համաձայնագիր են ստորագրել ռազմական համագործակցության մասին

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը երեկ Բահրեյնում հանդիպել է այդ երկրի զինված ուժերի հրամանատար, ֆելդմարշալ Շեյխ բին-Ահմադ ալ-Խալիֆայի հետ:

Բանակցությունների ժամանակ քննարկվել են ռազմական ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև ընդհանուր հետաքրքրության կենտրոնում ընկած հարցեր:

Հանդիպման արդյունքներով ստորագրվել է երկկողմ համագործակցության պլանը: Զաքիր Հասանովն այցելել է նաև Բահրեյնի ռազմաօդային ու ռազմածովային ուժերի բազաներ: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031