Վրաստանի խորհրդարանում զանգվածային ծեծկռտուք է գրանցվել (տեսանյութեր)
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանի խորհրդարանի երեկվա նիստում ծեծկռտուք է գրանցվել իշխող «Վրացական երազանք» դաշինքի ու նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու «Միասնական ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության պատգամավորների միջև:
Ծեծկռտուքը սկսվել է այն բանից հետո, ինչ ՄԱՇ-ի ներկայացուցիչ Ակակի Բոբոխիձեն սկսել է քննադատել «Վրացական երազանքին»: Իրադարձությունների կենտրոնում են հայտնվել գործնականում բոլոր պատգամավորները` բացի կանանցից ու խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլուց:
Պատգամավորների մեծ մասը փորձել է հանդարտեցնել իրենց գործընկերներին: Ծեծկռտուքի ժամանակ գործի են դրվել նաև պլաստմասե շշեր ու սեղանից պոկված բարձրախոս: Վնասվել է խորհրդարանի շենքի սարքավորումը: Անգամ ստիպված են եղել զանգահարել շտապօգնություն: