Բաժիններ՝

Մարգվելաշվիլին հուսով է ռացիոնալ հարաբերություններ հաստատել Պուտինի հետ

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հուսով է ժամանակի ընթացքում ռացիոնալ հարաբերություններ հաստատել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ.

«Պուտինն այն մարդն է, որի հետ հուսով եմ, որ ինչ-որ փուլում կհաստատվեն ռացիոնալ հարաբերություններ: Մինչև դրանց հաստատումը չեմ ցանկանում փչացնել առկա հարաբերություններ` ավելորդ բաներ ասելով և ավելորդ սիրաշահումներ չանելով»:

Մարգվելաշվիլին Ռուսաստանի վարած քաղաքականությունը որակել է որպես ագրեսիվ ու թշնամական` ընդգծելով, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ, եթե երկխոսությունն առնչվի կոնկրետ հարցերի. «Այսօր կա Ռուսաստանի հետ հարաբերությունների երկու ձևաչափ:

Դրանցից մեկը Ժնևի բանակցություններն են, իսկ երկրորդը` Աբաշիձեի ու Կարասինի երկխոսությունը: Այդ ձևաչափերով դիտարկվում են որոշակի հարցեր: Նախագահների հանդիպումը պետք է առնչվի այն հարցերին, որոնք կանգնած են լինելու այդ թեմաներից վեր, և այդպիսի հարցերը շատ են. տարածքային ամբողջականությունը, հարկադիր վերաբնակների խնդիրները և այլք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031