Բաժիններ՝

Կալաձեն հուսով է, որ մոտ ժամանակներս Թուրքիայում կվերսկսվեն ԲԹԿ երկաթուղու կառուցման աշխատանքները

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանի էներգետիկայի նախարար, առաջին փոխվարչապետ Կախա Կալաձեն լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթուղու թուրքական հատվածի կառուցման հարցում առաջացել են խնդիրներ, որոնք ձգձգում են կառուցման գործընթացը:

Կալաձեն ընդգծել է, որ այդ խնդիրները երկար չեն տևի, և երկաթուղու կառուցման գործընթացը կվերսկսվի մոտ ժամանակներս. «Վրացական հատվածում ավարտվել են բոլոր աշխատանքները, և մի քանի օրից մենք կգործարկենք փորձնական գնացք: Կարծում եմ, որ թուրքական կողմը նույնպես կարագացնի աշխատանքները:

Երկաթուղու ադրբեջանական ու վրացական հատվածն ամբողջովին պատրաստ է շահագործման: Նշեմ, որ ԲԹԿ-ի վրացական հատվածի երկարությունը կազմում է 185 կիլոմետր, և այդ նախագիծը կիրագործվի 2015 թվականին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031