Բաժիններ՝

«Ոնց որ բոմժ լինենք»․ Սարսափելի տեսարան Սամվել Ալեքսանյանի բաժանած անվճար հացի հերթերում (տեսանյութ). 1in.am

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում «Երևան Սիթի» սուպերմարկետի հարևանությամբ նորակառույց հիպերմարկետի ձախ հատվածում առավոտյան ժամը 8:00-ից հերթ է գոյանում, որը տևում է մինչև երեկոյան 19:00-ը: Այստեղ գործարար, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներին օրական երեք լավաշ է անվճար բաժանում: Բնակիչները պարտադիր ներկայանում են անձնագրերով՝ յուրաքանչյուր ընտանիքից մեկ հոգի:

Հերթերն ուղեկցվում են համայնքի բնակիչների վիճաբանությամբ, ցրտին ժամերով իրենց հերթին սպասելով:

Էմմա տատը մենակ է ապրում, ամեն օր մեկ ժամից ավելի հերթի է սպասում, բայց չի դժգոհում: Երեք լավաշը նրան բավականացնում է. «Ես օրը մի հատ եմ ուտում, ինձ հերիքում ա, բայց եթե շատ նաֆար ես ունենում, ո՞նց կհերիքի: Ես էլ մնացած լավաշները չորացնում եմ, որ հետո կարող ա հաց չլինի, թրջեմ ուտեմ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Էմմա տատը՝ շնորհակալություն հայտնելով Սամվել Ալեքսանյանին նման բարեգործության համար:

Էմմա տատի թոշակը 30000 դրամ է, որից 15000-ը տալիս է կոմունալ ծառայություններին, իսկ 15000 դրամով սուրճ ու թեյ է կարողանում գնել ու հետո նորից պարտք է անում մինչև մյուս ամսվա թոշակը ստանա:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս