Ռուսաստանը կողմ է ԱՄՆ-ի ու Իրանի հարաբերությունների կարգավորմանը. Լավրով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը կողմ է ԱՄՆ-ի ու Իրանի հարաբերությունների կարգավորմանը, և որ նրանց երկխոսությունը վաղուց է հասունացել.

«Մեր կարծիքով՝ վաղուց է հասունացել Վաշինգտոնի ու Թեհրանի միջև լայնամասշտաբ քաղաքական երկխոսությունը, այդ թվում նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ:

Համոզված ենք, որ երկու երկրների միջև հարաբերությունների առողջացումն օգտակար կլինի Մերձավոր Արևելքում ու նրա սահմաններից դուրս կայունության համար, կնպաստի Իրանի միջուկային ծրագրի խնդրի լուծմանը, կբարձրացնի միջազգային ահաբեկչության ու թմրասպառնալիքի դեմ պայքարի արդյունավետությունը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031