
«Ռենեսանս» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու այրված դի

Դեկտեմբերի 5-ին, ժամը 14.55-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի և Արշակունյաց պողոտայի խաչմերուկում այրվում է տնակ:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում է զրուցարան-տաղավար, որտեղ հրշեջ-փրկարարները հայտնաբերել են միջին տարիքի անձը չպարզած քաղաքացու դի:
Գագիկ Շամշյանի տեղեկություններով, դեպքը տեղի է ունեցել Երևանի «Ռենեսանս» ռեստորանային համալիրի հարևանությամբ անցնող գնացքի գծերի մոտ՝ «Զրուցարան» տաղավարում
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն