
ՀԱԿ-ը և ԲՀԿ-ն մատնվել են քաղաքական անգործության

Հոկտեմբերի 24-ի հանրահավաքի ժամանակ եռյակի ներկայացուցիչները հայտարարեցին համակարգային և ամբողջական իշխանափոխություն իրականացնելու իրենց ծրագրի մասին: Սակայն այդ հանրահավաքից հետո եռյակի ներկայացուցիչները, մասնավորապես՝ ՀԱԿ-ը և ԲՀԿ-ն, մատնվել են քաղաքական անգործության, քանի որ հայտնի չէ, թե ինչպես են նրանք հասնելու իրենց կողմից հռչակված նպատակի իրականացմանը: Չնայած հրապարակային բացատրությունների բացակայությանը՝ այս կուսակցությունների ներկայացուցիչները ոչ հրապարակային խոսում են իրենց ապագա պլանների մասին:
Մասնավորապես՝ ԲՀԿ-ականներն ասում են, որ պատրաստ են հանրահավաքային պայքարի վերսկսմանը 2015թ. մայիսին: ԲՀԿ-ականներն իշխանափոխությունը պատրաստվում են իրականացնել արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով, որի դեպքում հույս ունեն ձևավորել խորհրդարանական մեծամասնություն: Իսկ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար նրանք պատրաստ են փոխզիջման գնալ իշխանության հետ. իրենք համաձայնում են Սահմանադրական փոփոխությունների անցկացման` իշխանության ծրագրի հետ, իշխանությունը համաձայնում է լուծարել գործող խորհրդարանը և կազմակերպել արտահերթ ընտրություններ:
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի տպագիր համարում: