Նոյեմբերի սկզբին OPEC-ի երկրները հայտարարեցին, որ իրենք խուճապի չեն մատնվի եթե մեկ բարել նավթի գինը կազմի 70 դոլար:

Սաուդյան Արաբիան պատրաստվել է մեկ բարել նավթի դիմաց 60 դոլար գնային մակարդակին. WSJ

Ամերիկյան The Wall Street Journal պարբերականի փոխանցմամբ` OPEC-ի խոշորագույն արտահանող Սաուդյան Արաբիան ակնկալում է, որ մեկ բարել նավթի գինը կկայունանա 60 դոլարի մակարդակի վրա: Պարսից ծոցում հավատում են, որ այդ գինը չի պահպանվի երկար ժամանակ և չեն պատրաստվում մոտ ժամանակներս նվազեցնել նավթի արդյունահանումը:
Սաուդյան Արաբիան ու Պարսից ծոցի մյուս երկրները պատրաստ են նրան, որ նավթի գինը կայունանա մեկ բարելի համար 60 դոլարի մակարդակի վրա: Նավթ արտահանողները կարծում են, որ կարող են վերապրել նավթի այդ գնանկումը, և եթե անգամ նավթի գինը նվազի 60 դոլարից էլ պակաս մակարդակի, ապա այն չի լինի երկարատև: