ԱՄՆ Սենատի՝ արտաքին կապերի հանձնաժողովը պատրաստ է քվեարկել Սեկյուտայի թեկնածության օգտին. Turan

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Սենատի՝ արտաքին կապերի հանձնաժողովը պատրաստ է քվեարկել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ռոբերտ Սեկյուտայի թեկնածության օգտին: Այս մասին գործակալությանը հայտնել է Վաշինգտոնում նրա պաշտոնական աղբյուրը:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի առաջադրած դեսպանի թեկնածության շուրջ քվեարկությունն անցկացվելու է դեկտեմբերի 4-ին: Հանձնաժողովում քվեարկության անցկացումը համարվում է ամենակարևորը, քանի որ դրանից հետո Սենատի լիագումար նիստում անցկացվելիք քվեարկությունը համարվում է ձևականություն:

Եթե Սենատի հանձնաժողովը հաստատի Սեկյուտայի թեկնածությունը, ապա նրան կարելի կլինի փաստացիորեն համարել Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան: Օբաման Սեկյուտայի թեկնածությունն առաջ է քաշել ընթացիկ տարվա հուլիսին: Այդ ժամանակ Սեկյուտան զբաղեցնում էր ԱՄՆ պետքարտուղարի՝ էներգետիկ հարցերով օգնականի տեղակալի պաշտոնը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի կեսերին Սեկյուտան հայտարարել էր, թե ԱՄՆ-ն Ադրբեջանի հետ աշխատում է երեք հիմնական ուղղությամբ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031