Տիգրան Սարգսյանի, Նավասարդ Կճոյանի, Աշոտ Սուքիասյանի և Ռուբեն Վարդանյանի դեմ սկանդալային բողոքը կքննվի Եվրոդատարանում. shamshyan.com
Սնանկացման եզրին կանգնած գործարար Փայլակ Հայրապետյանը դիմել է Եվրոդատարան` նախկին վարչապետ, ներկայումս ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանից, ԱՀԹ Առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանից, գործարար Աշոտ Սուքիասյանից եւ «Ամերիա» բանկի սեփականատեր Ռուբեն Վարդանյանից այդ միջոցով խլված ունեցվածքը հետ ստանալու նպատակով: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Փայլակ Հայրապետյանը: Ավելին` Եվրադատարանը գործը ընոդունել է:
«Ես երբեք իմ պետությանը դեմ չէի գնա, բայց այլեւս այլընտրանք չունեմ, քանի որ սա արդեն անձի խնդիր է դարձել»,- ավելացրեց Փ. Հայրապետյանը: Մինչեւ այդ նա մեզ հայտնել էր, որ դեռ քննչական գործընթացները չավարտված՝ «Ամերիա» բանկը չնչին գներով վաճառքի է հանել իր ունեցվածքը՝ ներառյալ առանձնատունը: Վաճառքի են հանվել Ջերմուկում գտնվող նրա մարզամշակութային համալիրը, Ծովազարդի «Հայրապետ» հանգստյան տունը: Վաճառել են Քոչարի 1 եւ 4 շենքերը:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: