Բաժիններ՝

«Օրենքով գողերը» պատրաստվում են վերջին 10-15 տարվա իրենց խոշորագույն «սխոդկային»

Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ազդեցիկ «օրենքով գող» Զախարի Կալաշովը, որին ոչ վաղ անցյալում Իսպանիայից արտաքսել են Մոսկվա, մտադիր է անցկացնել «քրեական գեներալների»՝ վերջին 10-15 տարվա խոշորագույն «սխոդկան»:

Ենթադրվում է, որ դրան կմասնակցի մի քանի հարյուր «օրինաճանաչ», որոնք վերջ կդնեն բոլոր կոնֆլիկտներին, ինչպես առանձին գանգսթերների, այնպես էլ՝ ամբողջ կլանների միջև: Այս մասին գործակալությանը հայտնել է իրավապահ մարմիններում նրա աղբյուրը: Զախարի Կալաշովը («Շաքրո կրտսեր») Իսպանիայից Ռուսաստան է ժամանել 2014 թվականի հոկտեմբերի 29-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս