Վրաստանի ու ՆԱՏՕ-ի հարաբերություններում սկսվում է նոր փուլ. Գարիբաշվիլի
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարաչապետ Իրակլի Գարիբաշվիլին, ամփոփելով բրյուսելյան այցի արդյունքները, հայտարարել է, որ Վրաստանի ու ՆԱՏՕ-ի հարաբերություններում սկսվում է նոր փուլ:
Գարիբաշվիլին ընդգծել է, որ այցի շրջանակներում հաջող հանդիպումներ են կայացել ինչպես ՆԱՏՕ-ում, այնպես էլ՝ ԵՄ-ի Խորհրդում, Եվրահանձնաժողովում ու Եվրախորհրդարանում: Գարիբաշվիլին նաև ընդգծել է Վրաստան-ԵՄ Ասոցացման խորհրդի առաջին նիստի անցկացման կարևորությունը՝ հավելելով, որ այն եղել է շատ արդյունավետ.
«ԵՄ-ը միաձայն ընդունում է, որ Վրաստանն անցկացրել է տպավորիչ բարեփոխումներ ու շատ բանի է հասել: Մեր եվրոպացի ընկերները գնահատում են այն հաջողությունները, որոնց մենք հասել ենք վերջին երկու տարում: Նրանք հիացած են, որ հաշվի առնելով երկրի տնտեսական դժվարությունները՝ մենք գրանցել ենք 6 տոկոսանոց աճ: Ինձ համար կարևոր էր ԵՄ-ի նոր ղեկավարության հետ հանդիպելը»:
Գարիբաշվիլին մոտ ապագայում հանդիպումներ է ունենալու Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի ու Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ, իսկ 2015 թվականին Վրաստան կժամանի ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մողերինին: