Բաժիններ՝

Մերկելը վստահեցրել է, որ Ռուսաստանը հաջողության չի հասնի Ուկրաինայի համար պայքարում

«Ամերիկայի ձայն» ռադիոկայանի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն Արևմուտքին կոչ է արել չկորցնել հույսը Ուկրաինայի համար Ռուսաստանի հետ դիմակայությունում, որը նրա խոսքերով՝ կարող է տևել շատ երկար:

Մերկելը վստահեցրել է, որ Կրեմլին չի հաջողվի հաջողության հասնել այդ պայքարում: Մերկելն ընդգծել է, որ Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը հարցականի տակ դրեց եվրոպական խաղաղ ողջ կարգը, իսկ դրանից հետո Ռուսաստանը շարունակեց օգտագործել իր ազդեցությունը՝ Ուկրաինայի արևելքն ապակայունացնելու համար.

«Մենք պետք է բարդ պայքարից առաջ զինվենք համբերությամբ: ԳԴՀ-ի պատմությունից իմ անձնական փորձը ցույց է տալիս, որ անկարելի է հույսը կորցնել շատ արագ: Գլխավոր վտանգն այն է, որ թույլ տանք բաժանել մեզ, սեպեր խրել մեր միջև»:

ՄԱԿ-ի տվյալներով՝ Ուկրաինայի արևելքում 7-ամսյա հակամարտության հետևանքով արդեն իսկ զոհվել է ավելի քան 4100 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս