Բաժիններ՝

Շոտլանդիայի կառավարության ղեկավարը հրաժարական է տվել

BBC News-ի փոխանցմամբ՝ Շոտլանդիայի առաջին նախարար, Ազգային կուսակցության ղեկավար Ալեքս Սալմոնդը պաշտոնապես հրաժարական է տվել: Շոտլանդիայի խորհրդարանն այսօր քվեարկելու է այդ պաշտոնում նոր թեկնածուի համար:

Իր վերջին ելույթում Սալմոնդը հիշեցրել է, որ Շոտլանդիայի կառավարությունում աշխատել է 7.5 տարի և որ ներկայիս պաշտոնը թողնում է լավատեսության ու վստահության զգացումով: Նա վստահություն է հայտնել, որ նոր առաջին նախարար կդառնա հանրահայտ քաղաքական գործիչ, և չնայած դրան՝ ինքն ավելի շատ վստահում է Շոտլանդիայի ժողովրդի իմաստնությանն ու տաղանդին:

Որպես իր իրավահաջորդ՝ Սալմոնդն առաջարկել է կառավարության ղեկավարի տեղակալ Նիկոլա Սթերջենին: Եթե խորհրդարանը հաստատի վերջինիս թեկնածությունը, ապա նա կդառնա Շոտլանդիայի կառավարության ղեկավարի պաշտոնը զբաղեցրած առաջին կինը: Սալմոնը հրաժարական տալու իր մտադրության մասին հայտնել էր դեռևս սեպտեմբերի 19-ին՝ անկախության մասին հանրաքվեում պարտություն կրելուց հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930