Բաժիններ՝

Պուտինն Ավստրալիայում երկկողմ հանդիպում կունենա Մերկելի հետ

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ավստրալիայում կայանալիք G20-ի գագաթաժողովում երկկողմ հանդիպում է ունենալու Գերմանաիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Այս մասին Ռուսաստանի նախագահը հայտարարել է գագաթաժողովի շեմին:

Պուտինը հերքել է այն պնդումները, թե վերջին շրջանում լարվածություն է տիրում իր ու Մերկելի փոխհարաբերություններում. «Մենք առաջնորդվում ենք շահերով, ոչ թե անձնական համակրանքներով կամ հակակրանքներով: Այդ սկզբունքով է առաջնորդվում նաև Անգելա Մերկելը: Դրա համար էլ ես որևէ էական փոփոխություն չեմ տեսնում մեր հարաբերությունների բնույթում»:

Նոյեմբերի 7-ին Պուտինի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ Պուտինը պլանավորում է Բրիզբենում հանդիպումներ ունենալ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Ավստրալիայի Բրիզբեն քաղաքում G20-ի գագաթաժողովն անցկացվելու է նոյեմբերի 15-16-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս