Բաժիններ՝

10 մարդիկ, ովքեր մեծ գումար են գտել և վերադարձրել են այն

1. 62-ամյա անտուն կինը Կանադայի քաղաքներից մեկի փողոցում գտել էր դրամապանակ, որում ավելի քան 10 000 դոլար գումար է եղել: Չնայած կինը բնակվել է անտունների կացարանում՝ նա որոշել է գտած գումարը վերադարձնել տիրոջը: «Երբեք միտք չեմ ունեցել գումարն ինձ պահել»,- մի առիթով ասել է կինը: Պատահարը կնոջ նկատմամբ համակրանք առաջացրեց Կանադայում, շատերը ցանկություն հայտնեցին օգնել նրան, կանադացիները կարողացել են այնքան գումար վաստակել, որ այն բավականացրել է կնոջը՝ սեփական բնակարան գտնելու համար:

2. Վաշինգտոնում Walmart սուպերմարկետի աշխատակիցը մեքենաների կանգառում սուպերմարկետի սայլակները հավաքելիս է եղել, երբ ծրար է գտել, որտեղ 20 000 դոլար գումար է եղել: Նա արագ վազել է գնորդի ավտոմեքենայի ետևից և գտած գումարը վերադարձրել տիրոջը: Բիսմարկ Մենս անունով տղամարդը հրաժարվել է ընդունել պարգևատրումը, ինչպես նաև հրաժարվել է ճաշել զույգի հետ, որին պատկանել է գումարը: Նա այժմ շարունակում է աշխատել նույն սուպերմարկետում. նա յուրաքանչյուր 1 ժամն աշխատելու համար 9 դոլար է ստանում:

2

3. Թենեսիում բնակվող 75-ամյա տատիկը տեղի ռեստորաններից մեկում գտնվելու ընթացքում պայուսակ է նկատել, որը կախված է դռնից: Պայուսակում երկու կնոջ լուսանկար և 97 000 դոլար է եղել: Նա ռեստորանի աշխատակիցներին հայտնել է պայուսակը գտնելու մասին, թողել իր հեռախոսահամարը և պայուսակը վերցրել իր հետ: Շուտով նրան է զանգահարել մի կին՝ մանրամասն նկարագրելով պայուսակում գտնվող լուսանկարը: Տատիկը վերադարձել է ռեստորան՝ իր գտածը վերադարձնելու նպատակով: Զարմանալի է, որ պայուսակի տիրուհին ավելի շատ ուրախացել է լուսանկարը վերադարձնելուց. այնտեղ պատկերված է եղել վերջերս մահացած նրա դուստրը: Բիլի Ուոտսին, ով գտել էր պայուսակը, առաջարկել էին 1000 դոլար պարգևատրում, սակայն նա հրաժարվել էր ընդունել այն:

Կարդացեք նաև

3

4. Յուտա նահանգի բնակիչ Ջոն Ֆերինը նոր գնած բնակարանում 45 000 դոլար էր գտել: Քանի որ տանտերը մահացած է եղել, նա գումարը վերադարձրել է նրա երեխաներին, ովքեր հորից առանձին են ապրել: «Ես հայր եմ և անհանգստանում եմ իմ երեխաների ապագայի համար: Ես էլ կարող եմ գումար հավաքել «սև օրերի համար», և իմ կողմից պարկեշտ չէր լինի չվերադարձնել գումարը, որ հայրը հավաքել էր տարիների ընթացքում»,- այս խոսքերն ասելով՝ տղամարդը վերադարձրել էր գտած գումարը:

4

5. Լաս-Վեգասում տաքսու 42-ամյա վարորդը որոշել է մաքրել իր ավտոմեքենան, և ավտոմեքենայում գտել է նոութբուքի համար նախատեսված սև պատյան, որում 221 510 դոլար է եղել: Նա գումարը տարել է տաքսի ընկերության գրասենյակ: Մոտ մեկ ժամ անց նրան հրավիրել են գրասենյակ, որտեղ զբոսաշրջիկը գրկել է նրան և շնորհակալություն հայտնել: Զբոսաշրջիկը գումարը շահել էր խաղատանը: Որպես պարգևատրում՝ տաքսու վարորդը 2000 դոլար է ստացել:

taxi

6. Չնայած Էլի Էստրանը մեծ պարտքեր է ունեցել՝ նա որոշել է իր գտած 144 000 դոլարի մասին հայտնել ոստիկանությանը: Պարզվել է, որ գումարը պատկանել է Brinks ընկերությանը, որը հետագայում Էլիին որպես պարգևատրում՝ 2000 դոլար է տվել:

7. Կինոթատրոնը մաքրելիս 19-ամյա աշխատակիցը 24 000 դոլար է գտել: Գումարը գտնելուց անմիջապես հետո նա այդ մասին հայտնել է մենեջերին, ով գտել է գումարի տիրոջը: Գումարը վերադարձնելու համար դրա տերը կինոթատրոնի աշխատակցին գումարային օգնություն է առաջարկել, սակայն նա հրաժարվել է:

8. Տեխասում իր մեքենան վարելիս Կենդիս Սկոտը կողնակում ընկած պայուսակ է տեսել: Պայուսակում կինը 20 000 դոլար է գտել: Պայուսակի վրա բանկերից մեկի անունը տեսնելով՝ կինն այն տարել է բանկի մոտակա մասնաճյուղ: Մասնաճյուղի կառավարիչը կնոջը շնորհակալություն է հայտնել ազնվության համար և 500 դոլար արժողությամբ քարտ նվիրել: Կնոջ խոսքով՝ բանկի աշխատակիցն իրեն ասել է, որ ինքն աշխարհի ամենաազնիվ մարդն է, ինչին ինքն արձագանքել է. «Կամ էլ ամենահիմարը»:

9. Ջորջիա նահանգում բնակվող և ռեստորանում որպես մատուցողուհի աշխատող Ջենիֆեր Շոուն ծրար է գտել, որում 5000 դոլար է եղել: Նա արագ վազել է այն տղամարդկանց ետևից, որոնք ծրարը թողել էին բարում: Տղամարդկանցից մեկը որպես պարգևատրում՝ աղջկան 100 դոլար է տվել: Ռեստորանի սեփականատերը հպարտ է եղել մատուցողուհու այս արարքով. «Մարդիկ հազվադեպ են իրեր կորցնում ռեստորանում, բայց երբ դա տեղի է ունենում, և մեր աշխատակիցները վերադարձնում են կորած իրերը, այդպիսի դեպքերը թույլ են տալիս չկորցնել հավատը մարդկության հանդեպ»:

10. 10-ամյա Թահշյլեր Շեֆերը ծնողների հետ եղել է օդանավակայանին մոտ գտնվող հյուրանոցներից մեկում՝ չվերթի ուշացման պատճառով: Հյուրանոցից դուրս գալիս նա հորը խոստովանել է, որ գումար է գտել: Պարզվել է, որ տղան 10 000 դոլար է գտել: Տղայի հայրը գտած գումարը տվել է հյուրանոցի ղեկավարությանը, որն էլ դիմել է Ոստիկանություն: Միսսուրի նահանգի օրենքի համաձայն՝ եթե 10 ամսվա ընթացքում գումարը վերադարձնելու ցանկություն չի լինում, տղան իրավունք ունի օրինական կարգով ստանալ այդ գումարը: Սակայն տղան և նրա հայրը հրաժարվել են ստանալ գումարը:

10

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս